
Բացահայտեք Հայաստանը «Կանչ»-ի հետ
Յուրաքանչյուր ուղևորություն մեզ հետ դառնում է պատմություն։

Բացահայտեք Հայաստանի գունեղ հոգին
Վստահեք ձեր հանգիստը ոլորտի փորձառուներին

Ճանապարհորդությունը սկսվում է երազանքով
Մենք այն դարձնում ենք իրականություն
Ամենապահանջված
Սկսեք արկածը այսօր՝ ամրագրեք մեր ամենապահանջված առաջարկները
Ընտրեք ձեր տուրը այստեղ
Որոնեք, ընտրեք, պատրաստվեք նոր արկածների։
Ուղևորափոխադրում
Մենք առաջարկում ենք տարբեր չափերի և դասի միկրոավտոբուսներ և ավտոբուսներ

Նստատեղեր և ինտերիեր
- Հարմարավետ և կարգավորվող նստատեղեր
- Գեղեցիկ և ֆունկցիոնալ ինտերիեր, ներքին լուսավորություն

Տեխնիկական հագեցվածություն
- Բարձրակարգ հովացման և ջեռուցման համակարգեր․
- Սառնարանի, բարձրախոսի և երաժշտության առկայություն




ճամբարներ
“Կանչ”-ը կազմակերպում է ամենամյա մանկապատանեկան ճամբարներ Դիլիջանում, Լոռիում և Հանքավանում։ Ճամբարների հիմնական նպատակն է թե՛ հայաստանաբնակ, թե՛ սփյուռքից ժամանած մասնակիցներին ծանոթացնել իրենց հայրենիքին։ Իսկ առօրյան հագեցած է բազում կրթական ու ժամանցային ծրագրերով։
Մենք կարևորում ենք երեխաների որակյալ հանգիստը, անվտանգությունն ու հագեցած ժամանցը։
Մեր Գործընկերները











Կարծիքներ մեր մասին
Հայաստանը լի է տպավորիչ վայրերով։ Ահա մի քանիսը, որոնք չպետք է բաց թողնել։

Վարդանյան Շուշան
Երեկ “Կանչ”-ի հետ էքսկուրսի ունեցանք դեպի Օշական, առաջին անգամ էինք օգտվում, բայց վստահ եղեք ի դեմս մեզ, դուք ունեք նոր մշտական հաճախորդներ։ Զբոսավարները հիանալի մասնագետներ էին, ավտոբուսը հարմարավետ, կարելի էր անգամ ավելի հեռու գնալ))

Ներսիսյան Զվարթ
Ավարտեցինք մեր գեղեցիկ էքկուրսիան դեպի Խոր Վիրապ, տպավորված ենք զբոսավար Կարինեի մասնագիտական հմտություններով, շնորհակալություն։

Ավետիսյան Արմինե
Խոսքեր չունեմ ձեր աշխատանքի հետ կապված, ամեն բան անցավ հրաշալի, երեխաները հատկապես տպավորվել են հանգստյան գոտում անցկացրած խաղերից և ուրախ ժամանցից։

Գասպարյան Նինա
Կրկին ու կրկին համոզվեցինք, որ դուք լավագույնն եք։ Շնորհակալ ենք մեր զբոսավար ընկեր Աննայից և իր օգնական ընկեր Միլենայից, ամեն բան ինչպես միշտ իդեալական էր։

Պետրոսյան Աննա
Սիրելի “Կանչ” մենք էլի ընտրեցինք ձեզ և չսխալվեցինք, ծնողները չեն զգացել թե ոնց է անցել օրը, քանի որ ազատված էին կազմակերպչական բոլոր հոգսերից, զբոսավարների, վարորդի և սննդային ծառայությունների հետ կապված խոսքերն ավելորդ են։

Գրիգորյան Գայանե
Այսօր հետաքրքիր էքսկուրսիա ունեցանք արդեն սիրված ընկեր Նիկոլայի հետ, թե երեխաները, թե ծնողները շատ տպավորված էին։ Զարմանալի է նկութը ներկայացնելիս հետաքրքրել և փոքրերին և մեծերին, բռավո։

Ամիրյան Նարինե
Այսօր հրաշալի օր ունեցանք “Կանչ”-ի պրոֆեսիոնալների հետ։ Արդեն որերորդ անգամն է օգտվում ենք ձեզնից և լիարժեք օր ենք ունենում։ Հատուկ շնորհակալություն էքսկուրսավարներին և վարորդին։

Սարգսյան Մարինե
Այսօր ուղևորվել էինք Գառնի և Գեղարդ, հագեցած օր ունեցանք ընկեր Մանեի հետ, նա ոչ միայն երեխաների տարիքին համապատասխան ներկայացրեց կոթողները այլ նաև լսեց նրանց կարծիքները, երեխաները շատ տպավորված էին։