Գառնի, Գեղարդ, Քարերի սիմֆոնիա և Ազատի ջրամբար



Տուրի շրջանակներում կայցելենք Գառնի (Հայաստանում միակ պահպանված հեթանոսական տաճար), Գեղարդավանք (հազվագյուտ ժայռափոր համալիր), կլիեննք նաև “Քարերի սիմֆոնիա” բնական հուշարձանի տարածքում, որը հաճախ անվանում են “բազալտե երգեհոն”, իսկ Չարենցի կամարից հնրավորություն կունենանք վայելելու բիբլիական Արարատի հմայքը։ Օրը կամփոփենք Ազատի ջրամբարում, որտեղ լինում են ամենագեղեցիկ մայրամուտները։
Տևողություն. մեկնարկ՝ 09:00 ավարտ՝15:00
3500
3500 AMD
Ամրագրում
Տուր Ծրագիր
Գառնու տաճար
Գառնու հեթանոսական տաճարը գտնվում է Կոտայքի մարզում, Ազատ գետի ափին։ Այն նվիրված է արևի Միհր աստծուն։ Գառնին 17-րդ դարում երկարաշարժից ավերվել և վերակառուցվել է 1966-1976 թթ․։ Այն ներկայումս միակ կանգուն հեթանոսական տաճարն է Հայաստանի Հանրապետության տարածքում։
Գեղարդի վանք
Գեղարդավանքը հիմնադրվել է 4-րդ դարում՝ Գրիգոր Լուսավորչի կողմից: Թադեոս առաքյալը Հայաստան է բերում գեղարդը, որով խոցել էին Քրիստոսին, այն պահվում էլ է վանքում, այդ պատճառով էլ վանքը կոչվեց Գեղարդի վանք։ Վանքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Քարերի սիմֆոնիա
Քարերի սիմֆոնիան գտվնում է Կոտայքի մարզում, Գառնի գյուղի մոտ, Ազատի կիրճում։ Բնության այս հուշարձանն առաջացել է հրաբխային հոսքերի հետևանքով։ Քարերի սիմֆոնիան Հայաստանում զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է։
Ազատի ջրամբար
Ազատի ջրամբարը գտնվում է Արարատի մարզում, ծովի մակարդակից 1050 մետր բարձրության վրա: Այն կառուցվել է 1976 թվականին Լանջազատ գյուղի մոտ, Ազատ գետի միջին հոսանքում: Ջրամբարը օգտագործվում է Արարատյան դաշտի ոռոգման համար: Այն իր հեքիաթային բնապատկերով զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկն է։

Այլ տուրեր
Հայաստանը լի է տպավորիչ վայրերով։ Ահա մի քանիսը, որոնք չպետք է բաց թողնել։