Եռօրյա Վրաստան (Թբիլիսի, Սիղնաղի, Մցխեթա)



Տարածաշրջանի մշակութառատ երկրներից մեկը՝ Վրաստանը, բացահայտելու համար առաջարկում ենք եռօրյա հագեցած շրջագայություն, դեպի Թբիլիսի, Սիղնաղի և Մցխեթա։ Թբիլիսյան քաղաքային զբոսանքի ընթացքում կտեսնենք բազմաթիվ մշակութային կոթողներ, կոլորիտային փողոցներ և իհարկե մեզ կզգանք հնի ու նորի խաչմերուկում։ Կլինենք հոգևոր կենտրոն Մցխեթայում, կտեսնենք Ռաբաթ ամրոցը, Վարձիա քարանձավը և այլ բնական ու ձեռակերտ հուշարձաններ։ Կայցելենք Սիղնաղի, կուսումնասիրենք քաղաքի պատմությունն ու մշակույթը։ Բացի ճանաչողական էքսկուրսիայից կծանոթանանք վրացական յուրօրինակ խոհանոցին։
Տևողությունը. 3օր
24000
24000 AMD
Ամրագրում
Տուր Ծրագիր
Թբիլիսի
Թբիլիսին Վրաստանի հանրապետության մայրաքաղաքն է, գտնվում է երկրի կենտրոնական մասում, Կուր գետի երկու ափերին։ Քաղաքը հիմնադրել է Վրաստանի թագավոր Վախթանգ Գորգասալը՝ 6-րդ դարում։ Թբիլիսին հայտնի է իր հնագույն պատմությամբ, մշակութային ժառանգությամբ և գեղեցիկ ճարտարապետությամբ, որը միավորում է հինն ու նորը:
Մցխեթա
Մցխեթա քաղաքը Վաստանի համանուն մարզի կենտրոնն է։ Այն երկրի հնագույն քաղաքներից է և Ք․ա․ 3-րդ դարից մինչև Ք․հ․ 5-րդ դարը եղել է Վրաստանի մայրաքաղաքը։ Քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է համաշխարհային ժառանգության մաս։
Սիղնաղի
Սիղնաղի քաղաքը գտնվում է Վրաստանի արևելքում, վերջինս հիմնադրվել է 17-րդ դարում։ 2007 թվականին կատարած ռեստավրացիոն աշխատանքներից հետո հանդիսանում է երկրի տուրիստական բրենդներից մեկը։ Այն հաճախ անվանում են սիրո և սիրահարների քաղաք։

Այլ տուրեր
Հայաստանը լի է տպավորիչ վայրերով։ Ահա մի քանիսը, որոնք չպետք է բաց թողնել։