
Հայաստանի Մասին
Հայաստանի մասին
Այստեղ կգտնեք տեղեկություններ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև դրա տարածքում գտնվող տեսարժան վայրերի և հուշարձանների մասին։




Հայ ժողովուրդը ձևավորվել է հայկական բարձրավանդակի և Փոքր Ասիայի տարածքում տարբեր ցեղային խմբերի միջև բարդ և երկարատև փոխգործակցության արդյունքում։ Ք․ա․ XX-XVII-րդ դարերում Հայկական լեռնաշխարհում ստեղծվել են մի քանի պետական կազմավորումներ, որոնք էլ ճյուղավորել են հետագա հայկական պետության արմատները։ Հայաստանի տարածքում, ըստ հաջորդականության, իշխել են Վանի, Երվանդունիների, Արտաշեսյանների, Արշակունիների և Բագրատունիների հայկական թագավորությունները։ Այս ընթացքում ձևավորվել է մի մշակույթ, որը խտացրել է հայերի ազգային ինքնությունը և ապրելակերպը, դրանով իսկ ստեղծելով ու զարգացնելով ազգային դիմագիծը։ Պատմական հայրենիքում վերջին թագավորության՝ 1045 թ․ անկումից հետո, հայ ժողովուրդը մոտ ինը դար ապրել է առանց պետականության՝ պահպանելով իր ազգային ինքնությունը և մշակութային առանձնահատկությունները։ 1918 թ․ մայիսի 28-ին ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ դառնալով մերօրյա անկախ Հայաստանի առաջին զարկերակը։ Առաջին Հանրապետության պատմականորեն կարևոր, բայց կարճատև ու դժվարին տարիներից հետո Հայաստանը միացավ ժամանակի խոշորագույն քաղաքական միությանը՝ Սովետական Միությանը։ Սովետական տիրապետության յոթանասուն տարիների ընթացքում Հայաստանում ստեղծվեցին յուրօրինակ տնտեսական և մշակութային արժեքներ։ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին հռչակվեց Հայաստանի երրորդ Հանրապետությունը՝ դառնալով հազարամյա մշակույթի պահապանը։ Ազատվելով կապանքներից՝ հայ ժողովուրդը շարունակում է իր ստեղծարար կյանքը, իսկ մերօրյա սերունդը Հայաստանն ընկալում է որպես բացառապես անկախ պետություն, որը պետք է պահպանել, զարգացնել և հզորացնել։ Հայ ժողովրդի բազմադարյա պատմությունը, որ նշանավորվել է թե՛ վերելքներով, թե՛ վայրէջքներով, ուղեկցվել է ազգային և մշակութային արժեքների ստեղծմամբ ու զարգացմամբ, ինչը հիմք է հանդիսանում զբոսաշրջության զարգացման համար՝ Հայաստանը հպարտորեն ներկայացնելու թե՛ հայ, թե՛ օտարերկրյա զբոսաշրջիկներին։

Կլիմա
Հայաստանը լեռնային երկիր է՝ չոր կլիմայական պայմաններով, գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային սահմանին։ Հայաստանի տարեկան միջին ջերմաստիճանը կա...

Կրոն
Հայաստանն աշխարհում առաջին պետությունն է, որը 301 թվականին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Հոգևոր կենտրոնը Վաղարշապատ քաղաքն է, որտեղ գտ...