Տաթև, “Տաթևեր” ճոպանուղի, Շաքիի ջրվեժ, Խնձորեսկ, Արենի-1 քարանձավ



Տուրի ընթացքում կլիենենք Տաթևի վանական համալիրում, որը բոլորին հիացնում է իր բազմադարյա պատմությամբ և բացառիկ ճարտարապետությամբ, Տաթևից հետադարձը կկազմակերպենք “ Տաթևեր” ճոպանուղով, որը հնարավորություն կտա վերևից հիանալու Սյունիքի բնաշխարհով։ Կայցելենք Խնձորեսկ՝ տեսնելու ճոճվող կամուրջն ու հին բնակավայրը։ Տպավորությունները Սյունիքից կամբողջանան Շաքիի ջրվեժում, իսկ վերադարձին կանգառ կունենանք Արենի-1 հնագիտական քարանձավում։
Տևողություն. սկիզբ՝ 07:00 ավարտ՝ 21:00
8500
8500 AMD
Ամրագրում
Տուր Ծրագիր
ՏաԹևեր ճոպանուղի
Տաթևի թևերը (Տաթևեր), Հալիձորը և Տաթևի վանքը իրար հետ կապող ճոպանուղի է Հայաստանում։ «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։
Տաթևի վանք
Տաթևի վանական համալիրը՝ հայ միջնադարյան ճարտարապետության փայլուն օրինակներից մեկը, վեր է խոյանում Սյունիքի մարզի Տաթև գյուղում՝ Որոտան գետի աջ ափին։ Այն ոչ միայն ճարտարապետական գլուխգործոց է, այլև բազմաշերտ նշանակություն ունեցող հոգևոր, կրթական, մշակութային, գիտական ու երբեմն՝ նաև ռազմավարական կենտրոն։
Խնձորեսկի ճոճվող կամուրջ
Խնձորեսկի ճոճվող կամուրջը գտնվում է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում:
Կամուրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 63 մ, քաշը՝ 14 տոննա։ Կամրջով միաժամանակ կարող են անցնել միջին քաշ ունեցող մոտ 700 մարդ։
Արենի-1 քարանձավ
Արենիի քարանձավը քարանձավային համալիր է Վայոց ձորի մարզի Արենի գյուղում՝ Արփա գետի ափին։ Հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով։ 2010 թ-ին այստեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կոշիկը՝ 5500 տարեկան։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից։
Շաքիի ջրվեժ
Շաքիի ջրվեժը գտնվում է Սյունիքի մարզում՝ Սիսիան քաղաքից մոտ 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Շաքի գետի վրա, որը Որոտանի վտակներից մեկն է։ Ջրվեժի բարձրությունը շուրջ 18 մետր է։ Այն իրավամբ համարվում է Հայաստանի ամենագրավիչ և այցելվող տեսարժան վայրերից մեկը։ Ջրվեժը հիացնում է ոչ միայն իր թափանցիկությամբ, այլև նրան շրջապատող վայրի բնությամբ։

Այլ տուրեր
Հայաստանը լի է տպավորիչ վայրերով։ Ահա մի քանիսը, որոնք չպետք է բաց թողնել։