Հաղպատ, Սանահին, Ախթալա, Մենձ Էր



Բացահայտումների մեծ հնարավորություն ընձեռող այս ողղությունը ներառում է այցելություն Հաղպատի և Սանահինի վանական համալիրներ, որոնք իրենց գեղեցկությամբ լրացնում են Լոռվա կոլորիտային բնաշխարհը։ Նշվածներից ոչ շատ հեռու գտնվում է մեր հաջորդ կանգառը՝ Ախթալայի վանքը՝ հարուստ բացառիկ որմնանկարներով։ Օրը լիարժեք կդառնա Դեբեդի կիրճում գտնվող Մենձ Էր քարայր այցելությամբ։
Տևողություն. սկիզբ՝ 08:00 ավարտ՝ 21:00
8500
8500 AMD
Ամրագրում
Տուր Ծրագիր
Հաղպատի վանք
Հաղպատը՝ հայկական միջնադարյան ճարտարապետության վառ ու անզուգական գոհարը, գտնվում է Լոռու մարզի Հաղպատ գյուղում՝ Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր լեռնահարթակի վրա։ Կառուցվել է 10-13-րդ դարերում և դարեր շարունակ ծառայել որպես Հայաստանի խոշորագույն հոգևոր, մշակութային և գիտակրթական կենտրոններից մեկը։
Սանահինի վանք
Սանահինի վանական համալիր գտնվում է Լոռու մարզում՝ Ալավերդի քաղաքից հարավ, Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարահարթի վրա։ Ըստ վարկածներից մեկի՝ «Սանահին» անունը նշանակել է «սա քան զնա հին»՝ Հաղպատի հետ համեմատությամբ։ 10-13-րդ դարերում Սանահինը եղել է հայ միջնադարյան հոգևոր, մշակութային և կրթական կյանքի խոշոր կենտրոն։
Ախթալայի վանք
Ախթալայի վանքը Լոռու մարզում գտնվող հայկական միջնադարյան ճարտարապետության բացառիկ նմուշներից է։ Կառուցված լինելով 10-13-րդ դարերում՝ վանքը հայտնի է իր հրաշալի պահպանված որմնանկարներով, որոնք աչքի են ընկնում վառ գույներով և մանրամասնությամբ՝ համարվելով տարածաշրջանի լավագույններից։
Մենձ Էր քարայր
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի մոտ, Սանահին-Սարահարթ ճանապարհին է գտնվում խորհրդավոր Մենձ Էր քարայրը։ Ենթադրվում է, որ այստեղ ապրել են նախամարդիկ, իսկ հետագայում դարձել է թաքստոց, ավելի ուշ՝ այծերի փարախ։ Քարայրից բացվում է Լոռու հեքիաթային տեսարանը՝ զմրուխտապատ լեռներ, վեհաշուք Լալվար, անտառներ ու դաշտավայրեր։ Ներքևում փռված է Ալավերդի քաղաքը։
Այլ տուրեր
Հայաստանը լի է տպավորիչ վայրերով։ Ահա մի քանիսը, որոնք չպետք է բաց թողնել։