Ծաղկաձոր (Կեչառիս, ճոպանուղի), Սևանա լիճ (Սևանավանք)



Տուրի շրջանակներում կայցելենք Կեչառիս վանական համալիր, որը շատ սիրելի է զբոսաշրջիկների կողմից, ապա Ծաղկաձորի ճոպանուղուց կվայելենք անտառածածկ լեռների անկրկնելի տեսարանը։ Հաջորդիվ կուղևորվենք հայկական բնաշխարհի մարգարիտ համարվող Սևանա լիճ և թերակղզում վեր խոյացող Սևանավանք։
Տևողություն. սկիզբ՝ 09:00 ավարտ՝ 15:00
4500
4500 AMD
Ամրագրում
Տուր Ծրագիր
Կեչառիսի վանք
Կեչառիսի վանքը գտնվում է Կոտայքի մարզում, Ծաղկաձոր քաղաքի հյուսիս արևմտյան մասում: Վանական համալիրը ձևավորվել ու ամբողջացել է XI-XIII դդ.` Պահլավունի և Պռոշյան իշխանների ջանքերով։ Կեչառիսը Հայաստանի մշակութային և եկեղեցական նշանավոր կենտրոններից է։
Սևանավանք
Սևանավանքը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սևանա թերակղզու վրա։ Հինադրվել է 4-րդ դարում, իսկ 9-րդ դարում կառուցվել են ներկայիս երկու եկեղեցիները։ Սևանավանքը եղել է միջնադարյան Հայաստանի կարևոր հոգևոր-մշակութային կառույցներից մեկը։
Ծաղկաձորի ճոպանուղի
Ծաղկաձորի ճոպանուղին գտնվում է Կոտայքի մարզում, Ծաղկաձոր քաղաքում, Թեղենիս լեռան արևելյան լանջին։ Գործում է 1967 թ․-ից։ Ճոպանուղին թույլ է տալիս 2819 մ բարձրությունից հիանալ Հայաստանի բնաշխարհով։
Այլ տուրեր
Հայաստանը լի է տպավորիչ վայրերով։ Ահա մի քանիսը, որոնք չպետք է բաց թողնել։