Զբոսանք Երևանում, Էրեբունի ամրոց և թանգարան, Մատենադարան



Երևանյան զբոսանքի ընթացքում կծանոթանանք մարյաքաղաքի պատմությանը, կշրջենք Երևանի պատմական փողոցներով՝ ճանապարհին բաց չթողնելով ոչ մի հուշարձան։ Կլինենք Էրեբունի ամրոցում, որը Երևանի բազմադարյա պատմության խորհրդանիշն է։ Իսկ Մատենադարանում պահվող յուրատեսակ ձեռագրերը, մատյաններն ու մագաղաթները մեզ մտովի կտեղափոխեն պատմական անցյալ։
Տևողություն. սկիզբ՝ 09:00 ավարտ՝ 15:00
2200 Դ
2200 AMD
Ամրագրում
Տուր Ծրագիր
Երևան
Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և աշխարհի հնագույն քաղաքներից մեկը։ Քաղաքի հիմնադիրը Արգիշտի I թագավորն է, որն այս տարածքում Ք․ա․ 782 թ․ կառուցել է Էրեբունի ամրոցը։ Երևանն աչքի է ընկնում իր ինչպես պատամական, այնպես էլ ժամանակակից կառույցներով, թանգարաններով, հուշարձաններով։ Քաղաքի շենքերի մեծ մասը կառուցված է վարդագույն տուֆից, որի շնորհիվ էլ Երևանը հաճախ կոչում են “Վարդագույն քաղաք”։
Էրեբունի ամրոց
Էրեբունի ամրոցը գտնվում է Երևանի Արին բերդ բլրի վրա։ Այն հիմնադրվել է Ք․ա․ 782 թ․՝ Արգիշտի I թագավորի կողմից։ Ամրոցի շուրջն էլ ժամանակի ընթացքում ձևավորվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը։
Մատենադարան
Մատենադարանը գտնվում է մայրաքաղաք Երևանում։ Այն հիմնադրվել է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի 5-րդ դարում ստեղծված մատենադարանի հիման վրա։ Մատենադարանը հանդիսանում է ձեռագրերի պահպանման և ուսումնասիրման կարևոր կենտրոններից մեկը։ Այստեղ պահվում են 23 հազար ձեռագրեր։ Մատենադարանը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։

Այլ տուրեր
Հայաստանը լի է տպավորիչ վայրերով։ Ահա մի քանիսը, որոնք չպետք է բաց թողնել։