Հառիճավանք, Զբոսանք Գյումրիում, Ձիթողցոնց տուն-թանգարան, Սև բերդ



Տուրի շրջանակներում կայցելենք Հառիճավանք, որը ոչ միայն կրոնական կառույց է, այլ նաև ժամանակի կրթական կարևորագույն հաստատություններից մեկը։ Գյումրիում կշրջենք կոլորիտային փողոցներով, կզգանք 19-րդ դարի շունչը, կլինենք Սբ․ Յոթ Վերք, Սբ․ Ամենափրկիչ և Սբ․ Նշան եկեղեցիներում։ Ձիթողցոնց տուն-թանգարանում կծանոթանանք Գյումրվա պատմությանն ու կենցաղին։ Օրը կավարտենք անցյալում պաշտպանական կարևոր նշանակություն ունեցած Սև բերդով։
Տևողություն. սկիզբ՝ 09:00 ավարտ՝ 21:00
5900
5900 AMD
Ամրագրում
Տուր Ծրագիր
Գյումրի
Գյումրին Շիրակի մարզի մարզկենտրոնն է և Հայաստանի երկրորդ քաղաքը։ Քաղաքի մասին հնագույն վկայությունը VIII դ․ է, երբ այն կոչվում էր Կումայրի։ Այն համարվում է “արհեստի և արվեստի” քաղաք, առանձնանում է իր յուրահատուկ կոլորիտով և ճարտարապետությամբ։
Հառիճավանք
Հառիճավանքը գտնվում է Շիրակի մարզի Հառիճ գյուղում: Վանքը կառուցվել է 7-13-րդ դարերում: Այս վանական համալիրը, միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձաներից է: 2012 թվականից այստեղ գործում է Թրբանճյան ընծայարանը, որտեղ կրթություն են ստանում ապագա հոգևորականները:
Ձիթողցոնց
Ձիթողցոնց տունը Գյումրու քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանն է, գտնվում է քաղաքի կենտրոնում։ Հիմնադրվել է 1872 թ․՝ հայտնի առևտրական Պետրոս Ձիթողցյանի կողմից։ Թանգարանում ներկայացված է Գյումրու առօրյան, պատմությունն ու մշակույթը։
Սև բերդ
Սև բերդ-ամրոցը գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Այն կառուցվել է 1834 թվականին։ Ի սկզբանե եղել է Ալեքսանդրապոլի (ներկայիս՝ Գյումրու) պաշտպանական կառույց, ծառայել է, որպես զինվորական բանտ։ Մի շարք պեղումների արդյունքում պարզվել է, որ Սև բերդի տարածքը եղել է քաղաքի հնագույն բնակելի հատվածը։

Այլ տուրեր
Հայաստանը լի է տպավորիչ վայրերով։ Ահա մի քանիսը, որոնք չպետք է բաց թողնել։