Հայաստանի լավագույն տուրիստական ուղղություները՝ 5 օրում



Մեր այս փաթեթը ամենաիրական հնարավորությունն է բացահայտելու Հայաստանը կարճ ժամանակում։ Փաթեթում ներառված են հայաստանի ամենապահանջված զբոսաշրջային կանգառները։ Մեր պրոֆեսիոնալ զբոսավարների ուղեկցությամբ էլ հյուրերի 5 օրերը կվերածվեն իրական հեքիաթային ճամփորդության։
Սկսած
5555 AMD
Ամրագրում
Տուր Ծրագիր
Քաղաքային զբոսանք-այցելություն թանգարաններ՝ ըստ նախընտրության
Մեր քաղաքային շրջայցը կսկսենք Հանրապետության հրապարակից, որը Երևանի ճարտարապետական խորհրդանիշն է։ Այստեղ վարդագույն տուֆակերտ շենքերի վեհությունն ու երգող շատրվանները փոխանցում են մայրաքաղաքի իրական էներգիան։ Կքայլենք Երևանի ժամանակակից զարկերակը հանդիսացող Հյուսիսային պողոտայով, որը մեզ կառաջնորդի դեպի Օպերայի և բալետի թատրոն։ Զբոսանքը կշարունակենք դեպի Կասկադ համալիր, որը բացօթյա թանգարան է՝ լի համաշխարհային արվեստի գործերով։ Օրվա երկրորդ կեսին, ըստ նախընտրության, կայցելենք Մատենադարան՝ հին ձեռագրերի աշխարհահռչակ պահոցը, կամ Հայաստանի պատմության թանգարան։ Օրը կամփոփենք երևանյան հյուրընկալ միջավայրում՝ վայելելով քաղաքի ջերմությունն ու տեղական համեղ խոհանոցը։

Երևան-Գառնու Տաճար-Գեղարդավանք-Չարենցի կամար-Սևանա լիճ -Երևան
Մեր ուղևորությունը կսկսենք Չարենցի կամարից, որտեղից բացվում է Արարատ լեռան ամենագեղեցիկ տեսարանը։ Այնուհետև կայցելենք Գառնու հեթանոսական տաճար՝ հայկական անտիկ ճարտարապետության միակ պահպանված գոհարը, որը վեր է հառնում Ազատի կիրճի վրա: Հաջորդ կանգառը կլինի ժայռափոր Գեղարդավանքը։ Այն եզակի է իր խորհրդավոր մթնոլորտով և ժայռերի մեջ փորված եկեղեցիներով, որտեղ դարեր շարունակ պահվել է Սուրբ Գեղարդը: Օրվա վերջում կուղևորվեբք դեպի Սևանա լիճ, կբարձրանանք թերակղզի, որտեղից բացվում է լճի հիասքանչ տեսարանը, և կայցելենք 9-րդ դարով թվագրվող Սևանավանք: Օրը կամփոփենք ափամերձ հարմարավետ միջավայրում՝ վայելելով լճի զովությունն ու տեղական համեղ խոհանոցը:

Երևան-Զվարթնոցի տաճար- Սբ Հռիփսիմե եկեղեցի- Մայր տաճար -Մաչանենց տուրիզմի կենտրոն-Երևան
Երրորդ օրը կսկսենք Զվարթնոցի տաճարից, որոնք վկայում են 7-րդ դարի հայկական ճարտարապետության հզորության մասին։ Այնուհետև կայցելենք Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, որտեղ ամփոփված են համաքրիստոնեական սրբի մասունքները։ Հաջորդ կանգառը կլինի հայոց հոգևոր սիրտը՝ Էջմիածնի Մայր տաճարը: Այն աշխարհի առաջին քրիստոնեական տաճարներից է։ Օրը կամփոփենք «Մաչանենց» տուրիզմի կենտրոնում, որտեղ ձեզ սպասվում է իսկական ազգային տոն։ Այստեղ կարող եք մասնակցել լավաշի թխման, կավագործության վարպետության դասերի և վայելել հեղինակային խոհանոցը՝ շրջապատված հայկական ավանդական կոլորիտով։

Երևան- Խոր Վիրապ - Նորավանք- Թռչունների քարանձավ-Արենի գինու գինեգործարան-Երևան
Չորրորդ օրվա առաջին կանգառըկլինի Խոր Վիրապի վանքը, որտեղից բացվում է Արարատ լեռան ամենամոտ և վեհաշուք տեսարանը։ Այստեղից է սկիզբ առել քրիստոնեության ընդունումը Հայաստանում։ Այնուհետև կուղղվենք դեպի կարմիր ժայռերի գրկում թաքնված Նորավանքի համալիր, որին կհաջորդի Թռչունների քարանձավը, որտեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկն ու գինեգործարանը՝ ավելի քան 6000 տարվա պատմությամբ։ Օրը կամփոփենք Արենիի գինու գործարանում, որտեղ կծանոթանանք հայկական հնամենի գինեգործության ավանդույթներին և կվայելենք տեղական լավագույն տեսակների համտեսը։

Զբոսանք Երևանում- Գումի շուկա- Վերնիսա
Շրջագայության վերջին օրը կանցկացնենք Հայաստանի մայրաքաղաք Երևանում, ուր կծանոթանանք Երևանյան կոլորիտին, կտեսնենք քաղաքում գտնվող ամենահայտնի վայրերն ու կլսենք դրանց պատմությունները։ Հիմնական էքսկուրսիայից հետո կայցելենք ԳՈՒՄ-ի շուկա, որը Երևանի ամենակոլորիտային շուկաներից է այստեղ կփորձենք տարբեր մրգեր ու ազգային անուշեղեններ։ Էքսկուրսիոն օրը կավարտենք Վերնիսաժում, որտեղ ցուցադրվում և վաճառվում են հայ նկարիչների և վարպետների գործեր՝ կտավներ, հուշանվերներ, գորգեր և այլն։

Այլ տուրեր
Հայաստանը լի է տպավորիչ վայրերով։ Ահա մի քանիսը, որոնք չպետք է բաց թողնել։











