Kanch LogoKanch Travel

Ժպիտների երկիր Հայաստան

Ժպիտների երկիր Հայաստան
Ժպիտների երկիր Հայաստան
Ժպիտների երկիր Հայաստան

Այս փաթեթը զբոսաշրջիկներին պարգևում է ամենաիրական ժպիտները։ Հյուրերին հիացնող ուղղություններ,  պատմություններ ու կոլորիտ և այս ամենը հենց մեզ հետ։ Հագեցած 6 օրերի ընթացքում հյուրերը հնարավորություն են ունենում բացահայտել Հայաստանը իր ողջ շքեղությամբ։ 

Սկսած

7777 AMD

Ներառված է
Զբոսավար Տրանսպորտ
Ներառված չէ
Սնունդ

Ամրագրում

Տուր Ծրագիր

Օր1

Քաղաքային զբոսանք-այցելություն թանգարաններ՝ ըստ նախընտրության

Մեր քաղաքային շրջայցը կսկսենք Հանրապետության հրապարակից, որը Երևանի ճարտարապետական խորհրդանիշն է։ Վարդագույն տուֆակերտ շենքերի վեհությունն ու երգող շատրվանները կփոխանցեն մայրաքաղաքի իրական էներգիան։ Կքայլենք Երևանի ժամանակակից զարկերակը հանդիսացող Հյուսիսային պողոտայով, որը մեզ կառաջնորդի դեպի Օպերայի և բալետի թատրոն։ Զբոսանքը կշարունակենք դեպի Կասկադ համալիր, որը բացօթյա թանգարան է՝ լի համաշխարհային արվեստի գործերով։ Օրվա երկրորդ կեսին, ըստ նախընտրության, կայցելենք Մատենադարան՝ հին ձեռագրերի աշխարհահռչակ պահոց, կամ Հայաստանի պատմության թանգարան։ Օրը կամփոփենք երևանյան հյուրընկալ միջավայրում՝ վայելելով քաղաքի ջերմությունն ու տեղական համեղ խոհանոցը։

Քաղաքային զբոսանք-այցելություն թանգարաններ՝ ըստ նախընտրության
Օր2

Երևան-Գառնու Տաճար -Գեղարդավանք-Չարենցի կամար -Երևան

Հայաստանը բացահայտելու հետքերով երկրորդ օրը կհայտնվենք Գառնիում։ Առաջին կանգառը կունենանք Չարենցի կամարի մոտ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Բիբլիական Արարատ։ Տեղացիների խոսքով՝ կամարը կարծես նկարի շրջանակ լինի լեռան համար։ Հաջորդ կանգառը կլինի Գեղարդի վիմափոր եկեղեցիներով հայտնի վանքը,  որտեղ երկար տարիներ պահվել է համաքրիստոնեական սրբություն համարվող Սուրբ Գեղարդը։ Օրվա վերջում կայցելենք Գառնու տաճար, որը Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է և իր գեղեցկությամբ համեմատվում է հունական տաճարների հետ։ 
 

Երևան-Գառնու Տաճար -Գեղարդավանք-Չարենցի կամար -Երևան
Օր3

Երևան-Զվարթնոցի տաճար- Սբ Հռիփսիմե- Մայր Տաճար- Մաչանենց տուրիզմի կենտրոն-Երևան

Երրորդ օրը  կսկսենք Զվարթնոցի տաճարից, որոնք վկայում են 7-րդ դարի հայկական ճարտարապետության հզորության մասին։ Այնուհետև կայցելենք Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, որտեղ ամփոփված են համաքրիստոնեական սրբի մասունքները։ Հաջորդ կանգառը կլինի հայոց հոգևոր սիրտը՝ Էջմիածնի Մայր տաճարը: Այն աշխարհի առաջին քրիստոնեական տաճարներից է։ Օրը կամփոփենք «Մաչանենց» տուրիզմի կենտրոնում, որտեղ ձեզ սպասվում է իսկական ազգային տոն։ Այստեղ կարող եք մասնակցել լավաշի թխման, կավագործության վարպետության դասերի և վայելել հեղինակային խոհանոցը՝ շրջապատված հայկական ավանդական կոլորիտով։ 
 

Երևան-Զվարթնոցի տաճար- Սբ Հռիփսիմե- Մայր Տաճար- Մաչանենց տուրիզմի կենտրոն-Երևան
Օր4

Երևան- Խոր Վիրապ- Նորավանք- Թռչունների քարանձավ-Արենի գինեգործարան- Երևան

Չորրորդ օրվա առաջին կանգառը կլինի Խոր Վիրապի վանքը, որտեղից բացվում է Արարատ լեռան ամենամոտ և վեհաշուք տեսարանը։ Այստեղից է սկիզբ առել քրիստոնեության ընդունումը Հայաստանում։ Այնուհետև կուղղվենք դեպի կարմիր ժայռերի գրկում թաքնված Նորավանքի համալիր, որին  կհաջորդի Թռչունների քարանձավը, որտեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկն ու գինեգործարանը՝ ավելի քան 6000 տարվա պատմությամբ։ Օրը կամփոփենք Արենիի գինու գործարանում, որտեղ կծանոթանանք հայկական հնամենի գինեգործության ավանդույթներին և կվայելենք տեղական լավագույն տեսակների համտեսը։

Երևան- Խոր Վիրապ- Նորավանք- Թռչունների քարանձավ-Արենի  գինեգործարան- Երևան
Օր5

Երևան- Սևանա լիճ- Սևանավանք- Հաղարծին-Գոշավանք –Պարզ լիճ- Երևան

Հինգերորդ օրը կսկսենք այցելելով Սևանա լիճ, կբարձրանանք թերակղզի, որտեղից բացվում է լճի հիասքանչ տեսարանը, և կայցելենք 9-րդ դարով թվագրվող  Սևանավանք: Կայցելենք Դիլիջանի անտառներում ծվարած Հաղարծինի վանական համալիր, ապա իր չափերով աչքի ընկնող Գոշավանք։ Օրը կամփոփենք Պարզ լճում՝ վայելելով գեղեցիկ տեսարանը։ 

Երևան- Սևանա լիճ- Սևանավանք- Հաղարծին-Գոշավանք –Պարզ լիճ- Երևան
Օր6

Զբոսանք Երևանում - Գումի Շուկա - Վերնիսաժ

Շրջագայության  վերջին օրը կանցկացնենք Հայաստանի մայրաքաղաք Երևանում, ուր կծանոթանանք Երևանյան կոլորիտին, կտեսնենք քաղաքում գտնվող ամենահայտնի վայրերն ու կլսենք դրանց պատմությունները։ Հիմնական էքսկուրսիայից հետո կայցելենք ԳՈՒՄ-ի շուկա, որը Երևանի ամենակոլորիտային շուկաներից է այստեղ կփորձենք տարբեր մրգեր ու ազգային անուշեղեններ։ Էքսկուրսիոն օրը կավարտենք Վերնիսաժում, որտեղ ցուցադրվում և վաճառվում են հայ նկարիչների և վարպետների գործեր՝ կտավներ, հուշանվերներ, գորգեր և այլն։ 

Զբոսանք Երևանում -  Գումի Շուկա - Վերնիսաժ

Այլ տուրեր

Հայաստանը լի է տպավորիչ վայրերով։ Ահա մի քանիսը, որոնք չպետք է բաց թողնել։

Էջմիածին (Մայր տաճար, Սբ․ Հռիփսիմե և Գայանե եկեղեցիներ), Զվարթնոց

Էջմիածին (Մայր տաճար, Սբ․ Հռիփսիմե և Գայանե եկեղեցիներ), Զվարթնոց

Տևողությունը

Սկսած 3000 ֏ -ից

Տաթև,  “Տաթևեր” ճոպանուղի, Շաքիի ջրվեժ, Խնձորեսկ, Արենի-1 քարանձավ

Տաթև, “Տաթևեր” ճոպանուղի, Շաքիի ջրվեժ, Խնձորեսկ, Արենի-1 քարանձավ

Տևողությունը

Սկսած 8500 ֏ -ից

Հաղպատ, Սանահին, Ախթալա, Մենձ Էր

Հաղպատ, Սանահին, Ախթալա, Մենձ Էր

Տևողությունը

Սկսած 7900 ֏ -ից

Զբոսանք Երևանում, Էրեբունի ամրոց և թանգարան, Մատենադարան

Զբոսանք Երևանում, Էրեբունի ամրոց և թանգարան, Մատենադարան

Տևողությունը

Սկսած 2200 ֏ -ից

Ծաղկաձոր (Կեչառիս, ճոպանուղի), Սևանա լիճ (Սևանավանք)

Ծաղկաձոր (Կեչառիս, ճոպանուղի), Սևանա լիճ (Սևանավանք)

Տևողությունը

Սկսած 4500 ֏ -ից

Հառիճավանք, Զբոսանք Գյումրիում, Ձիթողցոնց տուն-թանգարան, Սև բերդ

Հառիճավանք, Զբոսանք Գյումրիում, Ձիթողցոնց տուն-թանգարան, Սև բերդ

Տևողությունը

Սկսած 5900 ֏ -ից

Մուղնու Սբ․Գևորգ եկեղեցի, Բյուրականի աստղադիտարան

Մուղնու Սբ․Գևորգ եկեղեցի, Բյուրականի աստղադիտարան

Տևողությունը

Սկսած 3900 ֏ -ից

Եռօրյա Վրաստան (Թբիլիսի, Սիղնաղի, Մցխեթա)

Եռօրյա Վրաստան (Թբիլիսի, Սիղնաղի, Մցխեթա)

Տևողությունը

Սկսած 24000 ֏ -ից

Քայլարշավ - Սմբատաբերդ, Ցաղաց քար, Զորաց տաճար

Քայլարշավ - Սմբատաբերդ, Ցաղաց քար, Զորաց տաճար

Տևողությունը

Սկսած 8500 ֏ -ից

Գառնի, Գեղարդ, Քարերի սիմֆոնիա և Ազատի ջրամբար

Գառնի, Գեղարդ, Քարերի սիմֆոնիա և Ազատի ջրամբար

Տևողությունը

Սկսած 3500 ֏ -ից

Քայլարշավ դեպի Դիմաց լեռ

Քայլարշավ դեպի Դիմաց լեռ

Տևողությունը

Սկսած 8000 ֏ -ից

Էջմիածին (Մայր տաճար, Սբ․ Հռիփսիմե և Գայանե եկեղեցիներ) Խոր Վիրապ

Էջմիածին (Մայր տաճար, Սբ․ Հռիփսիմե և Գայանե եկեղեցիներ) Խոր Վիրապ

Տևողությունը

Սկսած 4500 ֏ -ից