Գունավոր օրերի ներկապնակ



Այս փաթեթը զբոսաշրջիկներին պարգևում է ամենաբազմերանգ հիշողություններ ու տպավորություններ։ Հյուրերը ծանոթանում են Հայաստանի պատմությանը, լինում են մեր երկրի զբոսաշրջային կենտրոնների մեծ մասում։ Այս փաթեթը հիշարժան ու գունավոր օրերի իրական ներկապնակ է։
Ամրագրում
Տուր Ծրագիր
Քաղաքային զբոսանք-այցելություն թանգարաններ՝ ըստ նախընտրության
Մեր քաղաքային շրջայցը կսկսենք Հանրապետության հրապարակից, որը Երևանի ճարտարապետական խորհրդանիշն է։ Վարդագույն տուֆակերտ շենքերի վեհությունն ու երգող շատրվանները կփոխանցեն մայրաքաղաքի իրական էներգիան։ Կքայլենք Երևանի ժամանակակից զարկերակը հանդիսացող Հյուսիսային պողոտայով, որը մեզ կառաջնորդի դեպի Օպերայի և բալետի թատրոն։ Զբոսանքը կշարունակենք դեպի Կասկադ համալիր, որը բացօթյա թանգարան է՝ լի համաշխարհային արվեստի գործերով։ Օրվա երկրորդ կեսին, ըստ նախընտրության, կայցելենք Մատենադարան՝ հին ձեռագրերի աշխարհահռչակ պահոց, կամ Հայաստանի պատմության թանգարան։ Օրը կամփոփենք երևանյան հյուրընկալ միջավայրում՝ վայելելով քաղաքի ջերմությունն ու տեղական համեղ խոհանոցը։

Երևան - Գառնու տաճար - Գեղարդավանք - Չարենցի կամար - Երևան
Հայաստանը բացահայտելու հետքերով երկրորդ օրը կհայտնվենք Գառնիում։ Առաջին կանգառը կունենանք Չարենցի կամարի մոտ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Բիբլիական Արարատ։ Տեղացիների խոսքով՝ կամարը կարծես նկարի շրջանակ լինի լեռան համար։ Հաջորդ կանգառը կլինի Գեղարդի վիմափոր եկեղեցիներով հայտնի վանքը, որտեղ երկար տարիներ պահվել է համաքրիստոնեական սրբություն համարվող Սուրբ Գեղարդը։ Օրվա վերջում կայցելենք Գառնու տաճար, որը Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է և իր գեղեցկությամբ համեմատվում է հունական տաճարների հետ։

Երևան - Մայր Տաճար - Զվարթնոցի տաճար - Սբ Հռիփսիմե եկեղեցի - Մաչանենց տուրիզմի կենտրոն (Կավագործության վարպետաց դաս) - Երևան
Երրորդ օրը մեր էքսկուրսիոն ծրագիրը կսկսենք՝ այցելելով հայոց հոգևոր կենտրոն Էջմիածին։ Առաջին կարճ կանգառը կունենանք Սբ․ Հռիփսիմե եկեղեցում, որտեղ ամփոփված են համաքրիստոնեական սրբի՝ Սուրբ Հռիփսիմեի մասունքները։ Այնուհետև կլինենք Մայր տաճարում, որը կառուցվել է 4-րդ դարում և համարվում է աշխարհի առաջին քրիստոնեական տաճարներից մեկը։ Օրը կամփոփենք Մաչանենց տուրիզմի կենտրոնում, որը տալիս է լավագույն հնարավորությունը ծանոթանալու հայկական ազգային կոլորիտին մեկ վայրում․ այստեղ մեր հյուրերը կարող են լավաշ թխել թոնրի մեջ, պատրաստել տարբեր կավե իրեր, մասնակցել ազգային կերակուրների պատրաստման վարպետության դասերին և օգտվել Մաչանենց ռեստորանի ազգային ու հեղինակային խոհանոցից։

Երևան- Խոր Վիրապ-Նորավանք-Թռչունների քարանձավ- Շաքիի ջրվեժ-Գորիս քաղաք
Տուրի առաջին կանգառը կլինի Խոր Վիրապի վանքը, որտեղից բացվում է Արարատ լեռան ամենամոտ և վեհաշուք տեսարանը։ Այստեղից է սկիզբ առել քրիստոնեության ընդունումը Հայաստանում։ Այնուհետև կուղղվենք դեպի կարմիր ժայռերի գրկում թաքնված Նորավանքի համալիր, որին կհաջորդի Թռչունների քարանձավը, որտեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկն ու գինեգործարանը՝ ավելի քան 6000 տարվա պատմությամբ։ Արենիի գինու գործարանում, կծանոթանանք հայկական հնամենի գինեգործության ավանդույթներին և կվայելենք տեղական լավագույն տեսակների համտեսը։ Շարունակելով հագեցած օրը կլինենք Շաքիի ժրվեժի մոտ, կվայելենք գեղատեսիլ տեսարանն ու գեղեցիկ լուսանկարներ կանենք, իսկ վերջում գիշերակաց կունենանք Գորիս կոլորիտային քաղաքում։

Գորիս-Խնձորեսկ (Ճոճվող կամուրջ)-Տաթևի վանք (ամենաերկար ճոպանուղի այցելություն)- Հարսնաձորի դիտակետ- Դիլիջան քաղաք
Շրջագայության 5-րդ օրը սկսելով Գորիս քաղաքից՝ կայցելենք Տաթևի վանական համալիր՝ ծանոթանալու դրա դարավոր պատմությանը։ Կանգառ կունենանք Հարսնաձորի դիտակետում, որտեղից կվայելենք Որոտանի կիրճի տեսարանն ու գեղեցիկ լուսանկարներ կանենք։ Օրվա ավարտին ճանապարհ կընկնենք Հայաստանի զբոսաշրջային կենտրոներից մեկը համարվող Դիլիջան քաղաք։

Դիլիջան- Հաղարծին- Պարզ լիճ- Սևանավանք-Սևանա լիճ-Երևան
Զբոսաշրջիկները Հայաստանում շրջայցի նախավերջին օրը կանցկացնեն Դիլիջանում՝ Հայաստանի ամենականաչ ու անատառածածկ քաղաքում, կայցելեն անտառների խորքում թաքնված Պարզ լիճ, կլինեն Հաղարծնի վանական համալիրում, կայցելեն Սևանա թերակղզու վրա գտնվող Սևանավանքն ու կվերադառնան Երևան։

Զբոսանք Երևանում- Գումի շուկա - Վերնիսաժ
Կարճ շրջագայության վերջին օրը կանցկացնենք Հայաստանի մայրաքաղաք Երևանում, որտեղ կծանոթանանք երևանյան հյուրընկալ մթնոլորտին, կտեսնենք քաղաքում գտնվող ամենահայտնի վայրերն ու կլսենք դրանց պատմությունները։ Հիմնական էքսկուրսիայից հետո կայցելենք Երևանի ամենակոլորիտային շուկաներից մեկը՝ Գումի շուկա․ այստեղ կփորձենք տարբեր մրգեր ու ազգային անուշեղեններ։ Էքսկուրսիոն օրը կավարտենք Վերնիսաժում, որտեղ ցուցադրվում և վաճառվում են հայ նկարիչների և վարպետների գործեր՝ կտավներ, հուշանվերներ, զարդեր, գորգեր և այլն։

Այլ տուրեր
Հայաստանը լի է տպավորիչ վայրերով։ Ահա մի քանիսը, որոնք չպետք է բաց թողնել։











