ԿԱՆՉ ՃԱՄԲԱՐ ԴԻԼԻՋԱՆ



Ամրագրե’ք Ձեր երեխայի յոթօրյա ճամբարային հանգիստը Դիլիջանում անցկացվող ԿԱՆՉ Ճամբար 2026-ին։ 


Պարգևե՛ք երեխային հեքիաթային օրեր ունենալու հնարավորություն։ 



Այս տարի ճամբարային անմոռանալի ու արկածային օրեր ենք անցկացնելու Դիլիջանի ազգային պարկի տարածքում գտնվող հարմարավետ հյուրանոցներից մեկում։ 



Ո՞րն է ճամբարի նպատակը:
Երեխաներին ծանոթացնել իրենց երկրին, մոտ դարձնել արշավային կյանքին, սարերին, ձորերին, Հայաստանի պատմամշակութային կոթողներին և բնությանը: Ապահովել երեխաների անհոգ ու հիշարժան հանգիստն ու ամբարել հիշողություններ ամբողջ կյանքի համար։ 



Ի՞նչ գիտելիքներ և հմտություններ է տալու ճամբարը:



Ճամբարի ընթացքում կազմակերպվելու են ակտիվ և սպորտային, ինտելեկտուալ ու ժամանցային, նաև ազգային խաղեր։ Մասնակիցները ճամբարի ընթացքում ձեռք կբերեն անհրաժեշտ և կիրառելի հմտություններ, ինչպես նաև ինքնուրույնություն։


Ինչե՞ր են ներառված ծրագրի մեջ։
Ինտելեկտուալ և ժամանցային խաղեր, քուեսթներ, ամենօրյա արշավներ, Էքսկուրսիաներ, դասախոսություններ, ազգագրական պարերի ուսուցում, ամենօրյա խարույկահանդես։ 



Ճամբարային ամբողջական ծրագրին ծանոթանալու համար գրե’ք մեզ 
Դիլիջանի ճամբարում անցկացվելու է 7 փուլ, հետևյալ ամսաթվերով․
Փուլ 1` հուլիսի 1 - հուլիսի 7
Փուլ 2` հուլիսի 7 - հուլիսի 13
Փուլ 3` հուլիսի 13 - հուլիսի 19
Փուլ 4՝ հուլիսի 19 - հուլիսի 25
Փուլ 5՝ հուլիսի 25 - հուլիսի 31
Փուլ 6՝ հուլիսի 31 - օգոստոսի 6
Փուլ 7՝ օգոստոսի 6 - օգոստոսի 12

Ճամբարին կարող են մասնակցել 8-17 տարեկան երեխաներն ու պատանիները, որոնք նախապես բաժանվելու են տարիքային խմբերի, ապա նաև ջոկատների։ «Կանչի» սիրված զբոսավարներն ու խաղավարներն էլ լինելու են ջոկատավարները։ 

Յոթօրյա ճամբարի մասնակցության անդամավճարը 125 000 դրամ է։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մինչև մայիսի 5-ը գրանցվելու դեպքում 125 000 դրամի փոխարեն արժեքը կկազմի 105 000 դրամ։
Մեկ ընտանիքից 2-րդ երեխայի մասնակցության դեպքում, 2-րդ մասնակցին տրամադրվում է 10 % հավելյալ զեղչ, 3-րդ մասնակցին՝ 15% զեղչ։
Ճամբարային օրերի ընթացքում որևէ կողմնակի գումար երեխային անհրաժեշտ չի լինելու։
Վճարումը հնարավոր է կատարել նաև սոց փաթեթով։
Տեղերը խիստ սահմանափակ են, իսկ պահանջարկը՝ մեծ, այնպես որ մի փոքր ՇՏԱՊԵ՛Ք։ 
Արժեքը ներառում է․
ուղևորափոխադրում բարձրակարգ ավտոբուսով,

4 անգամյա համեղ ու հագեցած սնունդ,
ճամբարային 7 օրերի ընթացքում արշավների ու էքսկուրսիաների կազմակերպում,
գիդերի, ջոկատավարների ծառայություն,
մուտքավճարներ,
ինֆորմատիվ դասընթացների և ժամանցի կազմակերպում:
Մի խոսքով #ԱմենԻնչ 
«Կանչը» ճամբարներ կազմակերպում է 2017 թվականից և ունի երեխաների ու պատանիների հետ աշխատելու բազմամյա փորձ։
«Կանչը» 2026-ին անցկացնում է ճամբար նաև Լոռու մարզում, որի մանրամասները կարող եք տեսնել այստեղ. https://www.facebook.com/share/1Ata3Bxebn/?mibextid=wwXIfr
Դարձրե’ք երեխաների առօրյան առավել հիշարժան ու հետաքրքիր։
Տվե՛ք հնարավորություն ինքնադրսևորվելու և ինքնուրույն դառնալու 
Ճամբարի տոմսերի վաճառքը սկսված է, ամառային արկածների ուղեգիրը կարող եք ձեռք բերել զանգահարելով 093 24 05 01 / 099 24 05 01, 041 24 05 01 հեռախոսահամարներին կամ գրելով «Կանչի» ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին։
Տևողությունը
7օր 6 գիշեր
Արժեքը
95000 դրամ * Գործում են լրացուցիչ զեղչեր
Ամրագրելու համար
+374 93 24 05 01

Ինչու Կանչ էքսկուրսիաները
Մեր զբոսաշրջիկներ
Մեր զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրում ենք՝ տեսնելու երկու տարբեր ժամանակաշրջանների և կրոնների
Մեր զբոսաշրջիկներ
Մեր զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրում ենք՝ տեսնելու երկու տարբեր ժամանակաշրջանների և կրոնների
Մեր զբոսաշրջիկներ
Մեր զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրում ենք՝ տեսնելու երկու տարբեր ժամանակաշրջանների և կրոնների
Մեր զբոսաշրջիկներ
Մեր զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրում ենք՝ տեսնելու երկու տարբեր ժամանակաշրջանների և կրոնների
Մեր զբոսաշրջիկներ
Մեր զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրում ենք՝ տեսնելու երկու տարբեր ժամանակաշրջանների և կրոնների
Մեր զբոսաշրջիկներ
Մեր զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրում ենք՝ տեսնելու երկու տարբեր ժամանակաշրջանների և կրոնների
Կարծիքներ ճամբարի մասին
Հայաստանը լի է տպավորիչ վայրերով։ Ահա մի քանիսը, որոնք չպետք է բաց թողնել։
Վարդանյան Շուշան
Երեկ “Կանչ”-ի հետ էքսկուրսի ունեցանք դեպի Օշական, առաջին անգամ էինք օգտվում, բայց վստահ եղեք ի դեմս մեզ, դուք ունեք նոր մշտական հաճախորդներ։ Զբոսավարները հիանալի մասնագետներ էին, ավտոբուսը հարմարավետ, կարելի էր անգամ ավելի հեռու գնալ))
Ներսիսյան Զվարթ
Ավարտեցինք մեր գեղեցիկ էքկուրսիան դեպի Խոր Վիրապ, տպավորված ենք զբոսավար Կարինեի մասնագիտական հմտություններով, շնորհակալություն։
Ավետիսյան Արմինե
Խոսքեր չունեմ ձեր աշխատանքի հետ կապված, ամեն բան անցավ հրաշալի, երեխաները հատկապես տպավորվել են հանգստյան գոտում անցկացրած խաղերից և ուրախ ժամանցից։
Գասպարյան Նինա
Կրկին ու կրկին համոզվեցինք, որ դուք լավագույնն եք։ Շնորհակալ ենք մեր զբոսավար ընկեր Աննայից և իր օգնական ընկեր Միլենայից, ամեն բան ինչպես միշտ իդեալական էր։
Պետրոսյան Աննա
Սիրելի “Կանչ” մենք էլի ընտրեցինք ձեզ և չսխալվեցինք, ծնողները չեն զգացել թե ոնց է անցել օրը, քանի որ ազատված էին կազմակերպչական բոլոր հոգսերից, զբոսավարների, վարորդի և սննդային ծառայությունների հետ կապված խոսքերն ավելորդ են։
Գրիգորյան Գայանե
Այսօր հետաքրքիր էքսկուրսիա ունեցանք արդեն սիրված ընկեր Նիկոլայի հետ, թե երեխաները, թե ծնողները շատ տպավորված էին։ Զարմանալի է նկութը ներկայացնելիս հետաքրքրել և փոքրերին և մեծերին, բռավո։
Ամիրյան Նարինե
Այսօր հրաշալի օր ունեցանք “Կանչ”-ի պրոֆեսիոնալների հետ։ Արդեն որերորդ անգամն է օգտվում ենք ձեզնից և լիարժեք օր ենք ունենում։ Հատուկ շնորհակալություն էքսկուրսավարներին և վարորդին։
Սարգսյան Մարինե
Այսօր ուղևորվել էինք Գառնի և Գեղարդ, հագեցած օր ունեցանք ընկեր Մանեի հետ, նա ոչ միայն երեխաների տարիքին համապատասխան ներկայացրեց կոթողները այլ նաև լսեց նրանց կարծիքները, երեխաները շատ տպավորված էին։